Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում և արտահայտվում է դեցիբելով: Արտահայտված ծանրալսության, խլության դեպքում իրականացվում են ախտորոշիչ թեստեր:

Աուդիոմետրիան կատարվում է աուդիոմետրի օգնությամբ, որը ձայների (օդով և ոսկրերով փոխանցվող) էլեկտրական գեներատոր է:

 Սարքը՝ ըստ իր հզորության, ուսումնասիրում է լսողության շեմը 125-8000-20000 ՀՑ տիրույթում:

Հետազոտությանը համապատասխան, սարքից հաղորդվող ձայնային ազդանշանը հնարավոր է ուժեղացնել մինչև 120 դբ օդային հաղորդման և մինչև 60 դբ ոսկրային հաղորդման դեպքում:

Աուդիոմետրիայի տեսակները

Տարբերում են լսողության ախտորոշման երկու տեսակ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ:

Սուբյեկտիվ լսողության ախտորոշումը հիմնված է բուժառուի սուբյեկտիվ զգացողության վրա, որոնք են․
 

  • տոնալ
  • խոսքային
  • լսողական զգայունության հետազոտում՝ ուլտրաձայնի նկատմամբ

Տոնալն իր հերթին կարող է լինել.

  • շեմքային․ թույլ է տալիս որոշել ձայնի ընկալման շեմը օդային և ոսկրային հաղորդմամբ, արդյունքներն անցկացվում են աուդիոգրամայի վրա,
  • վերշեմքային․ հայտնաբերում է ձայնի բարձրության արագացված աճի ֆենոմենը, որը վկայում է լսողական անալիզատորի կոխլեար ախտահարման մասին:

Ուլտրաձայնի ընկալումը և զգացողության աստիճանը գրանցվում է ոսկրային հաղորդման ժամանակ:

Նորմայում մարդու ականջը զգայուն է մինչև 20 կՀց և ավելի հաճախականությանը:


Խոսքային աուդիոմետրիան իրականացվում է ձայնամեկուսացված սենյակում՝ լսողության խոսքային ընկալման հետազոտման համար: Այն գնահատվում է տոկոսներով:

Օբյեկտիվ լսողության ախտորոշումն անվանվում է նաև ռեֆլեկտոր: Այն որոշվում է պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսներով, որոնք առաջանում են օրգանիզմում ձայնի ազդեցությանն ի պատասխան և չեն վերահսկվում բուժառուի կողմից:

Օբյեկտիվ աուդիոմետրիայի խնդիրը ձայնային անալիզաըորի կենտրոնական շրջանում ախտաբանության հայտնաբերումն է:

Ախտորոշման ժամանակ ուսումնասիրվում են ռեֆլեքսները, օրինակ, բբերի լայնացումը կամ կոպերի փակվելը՝ ուժեղ, հանկարծակի ձայնի դեպքում:

Աուդիոմետրիան երեխաների լսողության հետազոտման ժամանակ

Երեխաների մոտ լսողության հետազոտությունը անցկացվում է խաղային ձևով: Ամենաժամանակակից մեթոդ է համարվում առաջացած լսողական ներուժի գրանցումը: Մեթոդի իմաստը  ներուժի ազդանշանների նկատմամբ գլխուղեղի կեղևի ռեակցիայի դրդումն է: Արդյունքը գրանցվում է էլեկտրոէնցեֆալոգրամայով:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում օգտագործվում են օբյեկտիվ աուդիոմետրիայի այլ մեթոդներ ևս, օրինակ, տիմպանոմետրիա, ակուստիկ ռեֆլեքսոմետրիա և այլն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ